• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«D66» կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամների այցը ՀՀ դեսպանություն

09 հունիսի, 2023

Հունիսի 9-ին դեսպան Տիգրան Բալայանը դեսպանությունում հյուրընկալեց կոալիցիոն «D66» կոալիցիոն կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամներին։ 

Ողջունելով հյուրերին՝ դեսպանը կարևորեց նման հանդիպումների անցկացումը՝ քաղաքական ուժերի հետ մտքերի փոխանակման և երկկողմ համագործակցությունը խորացնելու տեսանկյունից։

Դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների պատմությունը և ներկայիս օրակարգը, Եվրամիության հետ ծավալվող ինտենսիվ համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարևորագույն դերը տարածաշրջանային իրավիճակի կայունացման հարցում։ 

Այնուհետև դեսպանն անդրադարձավ տարածաշրջանում ստեղծված անվտանգային բարդ իրավիճակին և առկա մարտահրավերներին, Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը և ի հեճուկուս Արդարադատության միջազգային դատարանի վճիռների՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին։ Նա կարևորեց ՄԱԿ-ի առաքելության շուտափույթ գործողումը Արցախ և Լաչինի միջանցք՝ որպես արցախահայության  էթնիկ զտումը կանխելու միակ միջոց։ 

Հանդիպման մասնակիցները Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր հղեցին  դեսպանին, որոնց ի պատասխան Տ․ Բալայանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը խաղաղության հաստատմանը՝ այս համատեքստում ընդգծելով միջազգային գործընկերների ջանքերով ձեռքբերված պայմանավորվածությունների՝ Ադրբեջանի կողմից կատարման հրամայականը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: